
Խելացի Ռեստորան · 2025
Օրդա
Խելացի լուծումների ինտեգրում բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածքում՝ լուսավորության, կլիմայի և անվտանգության կենտրոնացված կառավարմամբ:
Դուբայ, ԱՄԷ
Խելացի Առանձնատուն · 2025 · Երևան, Հայաստան
Մենք ստեղծել ենք ժամանակակից խելացի տուն, որտեղ ինտեգրված են տարբեր տեխնոլոգիական լուծումներ՝ ապահովելու առավելագույն հարմարավետություն, անվտանգություն և արդյունավետ կառավարում։ Տանը ամբողջ լուսավորության համակարգը խելացի է․ լույսերն ու ենթալույսերը կարող են ավտոմատ փոխել իրենց պայծառությունն ու գույնի ջերմաստիճանը՝ կախված օրվա ժամից և տան ընդհանուր մթնոլորտից՝ ստեղծելով միշտ հարմարավետ լուսային միջավայր։
Խելացի կլիմայի համակարգը թույլ է տալիս պահպանել նախապես սահմանված ջերմաստիճանը ամբողջ տանը, ինչպես նաև կառավարել այն առանձին գոտիներով՝ ապահովելով հավասարակշռված և հարմարավետ կլիմա տան տարբեր հատվածներում։ Անվտանգության համար տանը տեղադրված են շարժման սենսորներ, որոնք վերահսկում են տարածքը այն ժամանակ, երբ տանը մարդ չկա՝ բարձրացնելով պաշտպանության մակարդակը։
Տունը նաև պաշտպանված է ջրի և գազի հնարավոր արտահոսքերից․ համապատասխան սենսորները մշտապես վերահսկում են համակարգերը և խնդրի դեպքում արագ արձագանքում են։ Բացի այդ, տան վարագույրներն ու շերտավարագույրները նույնպես խելացի են․ դրանք ավտոմատ բացվում են լուսաբացին և փակվում են մթնշաղին՝ պահպանելով բնական լուսավորության հարմարավետ ռեժիմ։
Այս բոլոր համակարգերի համատեղ աշխատանքը թույլ է տալիս ստեղծել ոչ միայն հարմարավետ և անվտանգ բնակավայր, այլ նաև ապահովել էներգիայի արդյունավետ օգտագործում և ռեսուրսների խնայողություն։
Մի հետաքռքիռ փաստ։ Շունը միշտ փչացնում էր բակի խոտածածկը, և խնդիր առաջացավ լուծում տալու; Ինտեգրելով AI, տեսախցիկներով հայտնաբերում ենք շանը խոտածածկին և միացնում ոռոգման համակարգը, հեռացնոլով շանը այդ հատվածից
Պրոեկտի ներսի և դրսի բոլոր լույսերը և ենթալույսերը խելացի են։ Համակարգը թույլ է տալիս ավտոմատ փոխել լուսավորության պայծառությունն ու գույնի ջերմաստիճանը՝ կախված օրվա ժամից և տան մթնոլորտից՝ ստեղծելով միշտ հարմարավետ և ներդաշնակ լուսային միջավայր։
Խելացի համակարգը մշտապես վերահսկում է տան ջերմաստիճանը և պահպանում նախապես սահմանված մակարդակը։ Հնարավոր է նաև բաժանել տունը առանձին գոտիների և յուրաքանչյուրում կարգավորել տարբեր ջերմաստիճան՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն տան բոլոր հատվածներում։
Տանը ինտեգրված են շարժման սենսորներ, որոնք ակտիվանում են, երբ տանը մարդ չկա։ Համակարգը մշտապես վերահսկում է տարածքը և կասկածելի շարժման դեպքում կարող է անմիջապես տեղեկացնել տան տիրոջը՝ ապահովելով լրացուցիչ անվտանգություն։
Տունը պաշտպանված է ջրի, գազի և այլ հնարավոր արտահոսքերից։ Տեղադրված սենսորները մշտապես վերահսկում են համակարգերը և արտահոսքի դեպքում անմիջապես տեղեկացնում են տան տիրոջը՝ կանխելով հնարավոր վնասները։
Տանը տեղադրված վարագույրներն ու շերտավարագույրները խելացի են և ավտոմատ կառավարվում են։ Դրանք բացվում են արևածագին և փակվում են մթնշաղին՝ ստեղծելով բնական լուսավորության հարմարավետ ռեժիմ և բարձրացնելով տան հարմարավետությունը։

Խելացի Ռեստորան · 2025
Դուբայ, ԱՄԷ

Խելացի Ռեստորան · 2025
Գյումրի, Հայաստան

Խելացի Ռեստորան · 2025
Բալահովիտ, Հայաստան