
Garden House
Առանձնատան նախագծում իրականացվել են լուսավորության, անվտանգության, մուտքի վերահսկման, վարագույրների և կլիմայի խելացի ավտոմատացումներ՝ հարմարավետությունը բարձրացնելու և էներգախնայողությունը ապահովելու համար։
Բնակելի նախագծում իրականացվել են լուսավորության, ջրի և ծխի, վարագույրների, կլիմայի խելացի լուծումներ, հարմարավետությունը բարձրացնելու և էներգախնայողությունը ապահովելու համար։
Օդորակիչը թաքնված է կահույքի մեջ և կառավարվում է ավտոմատացված սկզբունքով. համակարգը միացնելիս սերվոհաղորդակը բացում է կահույքի դռնակը, իսկ անջատելիս՝ փակում այն՝ պահպանելով ինտերիերի միասնականությունը։
Նախապես տեղադրված ջահը կառավարվում էր սովորական պատի անջատիչով։ Մենք ձևափոխեցինք այն ինտեգրեցինք խելացի համակարգին, ինչի արդյունքում այն այժմ կարելի է կառավարել ձայնային օգնականով, բջջային հավելվածով կամ ավտոմատ սցենարներով՝ ավելացնելով հարմարավետությունն ու ճկունությունը։
Վարագույրները արդեն տեղադրված էին և կառավարվում էին ձեռքով։ Մենք ձևափոխեցինք դրանք և միացրեցինք խելացի համակարգին, ինչի շնորհիվ այժմ հնարավոր է կառավարել ձայնային օգնականով, բջջային հավելվածով կամ անլար անջատիչով՝ ապահովելով առավել հարմարավետ և ժամանակակից կառավարում։ Դրանք կարող են կառավարվել ինչպես միասին, այնպես էլ յուրաքանչյուրն առանձին-առանձին։
Հաճախորդի խոհանոցի սեղանի վերևում տեղադրված լեդ լույսը, որը գրեթե չէր օգտագործվում՝ անընդհատ միացնելու և անջատելու անհարմարության պատճառով։ Ավտոմատացման արդյունքում այն միանում է միայն աշխատանքային մակերեսի օգտագործման պահին և անջատվում է օգտագործումն ավարտելուց հետո։
Հյուրասենյակի սովորական ջահը ենթարկվեց տեխնիկական վերափոխման և դարձավ լիարժեք խելացի համակարգի մաս։ Այժմ հնարավոր է կարգավորել ոչ միայն պայծառությունը, այլև գունային ջերմաստիճանը՝ տարբեր տրամադրությունների և սցենարների համար։
Նախագծում պահպանվել էր խոհանոցի յուրահատուկ դիզայնը և օդորակիչը թաքցվել էր կահույքի մեջ։ GiToon-ը ավելացրել է ավտոմատ մեխանիզմ, որը բացում է կահույքի դուռը օդորակիչի միացման պահին և փակում է անջատվելուց հետո։
Երեք առանձին շերտավարագույրների կառավարումը դարձվել է պարզ և ճկուն. յուրաքանչյուր վարագույրը հնարավոր է կառավարել առանձին կամ բոլորին միասին՝ մեկ սեղմումով։
Այս բնակարանում ներդրվել են ժամանակակից խելացի լուծումներ՝ ապահովելու հարմարավետությունն ու անվտանգության բարձր մակարդակը։ Տարբեր գոտիներում տեղադրվել են ջրի և ծխի արտահոսքի սենսորներ՝ հնարավոր խնդիրները արագ հայտնաբերելու և համակարգի հուսալիությունը բարձրացնելու համար։
Բացի այդ, բնակարանում ինտեգրվել է նաև օդափոխության համակարգ, որը ապահովում է առողջ և հավասարակշռված միկրոկլիմա։
Խոհանոցի և այլ LED լույսերի ավտոմատ միացում/անջատում ըստ օգտագործման
Հյուրասենյակի ջահի խելացիացում՝ պայծառության և գունային ջերմաստիճանի կառավարում
Օդորակչի թաքնված տեղադրման դեպքում կահույքի դռան ավտոմատ բացում/փակում և օդորակչի կառավարում
Երեք շերտավարագույրների առանձին և խմբային կառավարում մեկ սեղմումով
Մուտքի վերահսկողություն խելացի փականի օգտագործմամբ
Շարժման սենսորների տեղադրմամբ անվտանգոււթյան համակարգի ստեղծում, նաև լույսերի կառավարում
Ջրի, գազի և արտահոսքի սենսորների ինտեգրում տարբեր գոտիներում, արտահոսքի ժամանակին կանխում

Առանձնատան նախագծում իրականացվել են լուսավորության, անվտանգության, մուտքի վերահսկման, վարագույրների և կլիմայի խելացի ավտոմատացումներ՝ հարմարավետությունը բարձրացնելու և էներգախնայողությունը ապահովելու համար։

Նախագծում իրականացվել են լուսավորության, անվտանգություն, վարագույրների և կլիմայի խելացի ավտոմատացումներ՝ հարմարավետությունը բարձրացնելու և էներգախնայողությունը ապահովելու համար։

Բնակելի տան նախագծում իրականացվել են լուսավորության, անվտանգության, մուտքի վերահսկման, վարագույրների և կլիմայի խելացի ավտոմատացումներ՝ հարմարավետությունը բարձրացնելու և էներգախնայողությունը ապահովելու համար։
Կապվեք մեզ հետ սարքերի ընտրության, տեղադրման և նախագծման համար։ Հասցե՝ Արտեմ Միկոյան 10/10, Երևան։