Խելացի տեխնոլոգիաները ռեստորաններում · 2025 · Գյումրի, Հայաստան
Լորկե
Խելացի լուծումների ինտեգրում բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածքում՝ լուսավորության և անվտանգության կենտրոնացված կառավարմամբ:
Նախագծի պատմությունը
Այս նախագծի շրջանակներում մենք իրականացրել ենք հարսանյաց սրահի ամբողջ լուսավորության նախագծում և իրագործում՝ հիմնված դիզայն նախագծի վրա՝ ապահովելով ինչպես էսթետիկ, այնպես էլ տեխնոլոգիական բարձր մակարդակ։
Սրահում կիրառվել են մեծ քանակությամբ addressable LED համակարգեր, որտեղ յուրաքանչյուր LED ունի իր յուրահատուկ հասցեն։ Սա թույլ է տալիս իրականացնել անհատական կառավարում, ստեղծել բարդ լուսային էֆեկտներ և ապահովել հարուստ ու կենդանի գունային անցումներ՝ համապատասխան յուրաքանչյուր միջոցառման մթնոլորտին։
Լուսավորության ամբողջ համակարգը միացված է կենտրոնացված կառավարման վահանակին, որը վերահսկում է բոլոր LED խմբերը՝ ապահովելով հստակ հասցեավորում և սինխրոն աշխատանք։ Բացի այդ, իրականացվել է հիմնական լուսավորության պայծառության կարգավորում (dimming՝ 0-10V և DALI), ինչը թույլ է տալիս ճկուն կերպով վերահսկել ընդհանուր լուսային ինտենսիվությունը։
Համակարգը ինտեգրվել է պրոֆեսիոնալ լույսի կառավարման վահանակին ArtNet պրոտոկոլի միջոցով, ինչի շնորհիվ հնարավոր է ստեղծել բարդ, դինամիկ և շոու մակարդակի լուսային սցենարներ։
Արդյունքում ձևավորվել է հարմարավետ և տպավորիչ միջավայր, որտեղ տարբեր լուսային սցենարներ ավտոմատ կերպով ապահովում են իդեալական մթնոլորտ՝ թե՛ հարսանյաց, թե՛ ռեստորանային միջոցառումների համար։
Միաժամանակ, համակարգը զգալիորեն պարզեցնում է սպասարկումը․ այն աշխատում է ավտոմատ, նվազեցնում է մարդկային միջամտությունը և բարձրացնում է ընդհանուր արդյունավետությունը։
Արդյունքներ
- •Ամբողջ լուսավորության նախագծում և իրագործում համաձայն դիզայն պրոյեկտի
- •Մեծ քանակությամբ Addressable LED-եր – Յուրաքանչյուր LED ունի յուրահատուկ հասցե → հնարավոր է անհատական կառավարում, հիանալի երանգներ
- •Կենտրոնացված վահանակ – վերահսկում է բոլոր LED խմբերը, հստակ հասցեավորում յուրաքանչյուր խմբի համար
- •Հիմնական լուսավորության պայծառության (dimming 0-10 or dali) կազմակերպում
- •Կենտրոնացված վահանակի ինտեգրում պրոֆեսիանալ լույսի կառավարման վահանակին (ArtNet)
- •Հարմարավետ մթնոլորտ՝ տարբեր լուսային սցենարներ ստեղծում են իդեալական ռեստորանային միջավայր
- •Սպասարկման պարզեցում՝ համակարգը աշխատում է ավտոմատ և նվազեցնում է աշխատակիցների միջամտությունը։
Կապ մեզ հետ
Սկսենք ձեր խելացի տան նախագծումը միասին
Թողեք Ձեր տվյալները
Միացրեք խելացի տան համակարգը ձեր տարածքում
Կապվեք մեզ հետ սարքերի ընտրության, տեղադրման և նախագծման համար: Հասցե՝ Արտեմ Միկոյան 10/10, Երևան: