RGB addressable LED-ները ժամանակակից լուսավորման համակարգեր են, որտեղ յուրաքանչյուր LED կարելի է առանձին կառավարել։ Սա նշանակում է, որ նույն լեդ շղթայի մեջ ամեն լույս կարող է ունենալ իր գույնը և պայծառությունը, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր անիմացիաներ, շարժվող էֆեկտներ և դինամիկ լուսավորություն։ Ամենատարածված տեսակներից են WS2812B LED և WS2811 LED, որոնք աշխատում են մեկ տվյալային գծով և կառավարվում են հատուկ կոնտրոլլերներով։ Սովորաբար օգտագործվում է WLED կամ ESP32-ի հիմքով լուծումներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ վերահսկել լուսավորությունը հեռախոսից կամ ավտոմատացման համակարգերից։ Այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է խելացի տներում, ռեստորաններում, վիտրիններում և դեկորատիվ լուսավորության նախագծերում՝ շնորհիվ իր ճկունության և վիզուալ հնարավորությունների։
Այս լեդ համակարգերը նաև կարող են աշխատել երաժշտության հետ սինխրոն, այսինքն՝ լույսերը փոխվում են ռիթմի և ձայնի հաճախականության համաձայն՝ ստեղծելով ավելի տպավորիչ միջավայր։ Բացի այդ, դրանք կարելի է ինտեգրել խելացի տան համակարգերի հետ, օրինակ՝ Gitoon համակարգում, ինչը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել և կենտրոնացված ձևով կառավարել լուսավորությունը։ Այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է խելացի տներում, ռեստորաններում, վիտրիններում և դեկորատիվ լուսավորության նախագծերում՝ շնորհիվ իր ճկունության և վիզուալ հնարավորությունների։