Տան ամբողջ լուսավորությունը կառավարվում խելացի համակարգի կողմից: Բոլոր լույսերը կարգավորվում են պայծառությամբ, իսկ բոլոր լեդ լուսաշերտերը լիարժեք RGB հնարավորություններով են՝ գույնի և պայծառության ճշգրիտ հարմարեցմամբ։ Այս լուծումը բնակարանին ապահովում է ոչ միայն ժամանակակից և էլեգանտ միջավայր, այլ նաև տարբեր սցենարների ստեղծման հնարավորություն՝ ըստ տրամադրության, օրվա ժամի կամ անհրաժեշտության։

Լոգասենյակում իրականացվել է լիարժեք ավտոմատացում։ Բոլոր լույսերը միանում և անջատվում են ավտոմատ կերպով։ Բացի լուսավորությունից, ավտոմատացվել է նաև օդափոխման համակարգը՝ ապահովելով թարմ օդ և խոնավության վերահսկում առանց որևէ միջամտության։ Այս լուծման շնորհիվ լոգասենյակում լույսը կամ օդափոխությունը միացնելու մասին այլևս որևէ անհրաժեշտություն չկա։ Ամեն ինչ աշխատում է խելացի և աննկատ՝ հարմարավետության և արդյունավետության առավելագույն մակարդակով։


Բնակարանում ներդրվել է գիշերային «օգնող» լուսավորության հատուկ սցենար։ Երբ ակտիվանում է քնի ռեժիմը, բոլոր լեդ լույսերը սկսում են աշխատել մեղմ ռեժիմով՝ ապահովելով բավարար լուսավորություն առանց աչքը խանգարելու։ Այլևս կարիք չկա մտածել լույս միացնելու կամ անջատելու մասին։ Ամեն ինչ աշխատում է խելացի տան իրական փորձառությամբ։
Նկարներ աշխատանքից