LOADING...

Դավիթ Անհաղթ

Հաճախորդի խոհանոցի սեղանի վերևում տեղադրված էր լեդ լուսաշերտ, որը նախատեսված էր լրացուցիչ լուսավորություն ապահովելու համար։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում, այն գրեթե չէր օգտագործվում՝ մոռանալու կամ անընդհատ միացնելու/անջատելու անհարմարության պատճառով։ Մեր կողմից իրականացվեց ավտոմատացում, որի շնորհիվ լեդ լուսավորությունը միանում է միայն այն ժամանակ, երբ հաճախորդը օգտագործում է սեղանի աշխատանքային մակերեսը, և անջատվում է՝ դրա օգտագործումն ավարտելուց հետո։ Արդյունքում՝ լուսավորությունը դարձավ լիարժեք կիրառելի, հարմար և էներգախնայող։

Հաճախորդի հյուրասենյակում տեղադրված էր սովորական ջահ: Մեր մասնագետները կատարել են տեխնիկական փոփոխություններ, որպեսզի ջահը դառնա լիարժեք խելացի։ Այժմ հաճախորդը կարող է վերահսկել ոչ միայն լուսավորության պայծառությունը, այլ նաև կարգավորել գունային ջերմաստիճանը՝ ստեղծելով իր համար առավել հարմարավետ միջավայր և համապատասխան տրամադրություն ցանկացած պահի։

Այս նախագծում մեր հաճախորդը ցանկանում էր պահպանել խոհանոցի մաքուր և համահունչ դիզայնը, որի համար օդորակիչը տեղադրվել էր կահույքի մեջ՝ ամբողջությամբ թաքնված ձևով։ Սակայն այս լուծումը դարձրել էր օդորակիչի օգտագործումը անհարմար։ Մենք առաջարկեցինք խելացի և ֆունկցիոնալ լուծում՝ ստեղծելով մեխանիզմ, որը ավտոմատ կերպով բացում է կահույքի դուռը օդորակիչի միացվելու պահին և փակվում է՝ այն անջատվելուց հետո։ Այս կերպ ապահովվեց ինչպես դիզայնի պահպանումը, այնպես էլ օդորակչի հարմար և արդյունավետ օգտագործումը։

Հաճախորդի հյուրասենյակում կան երեք պատուհաններ և նրանցից յուրաքանչյուրը ունի իր առանձին վարագույրը: Սակայն դրանք կառավարելը անհարմար էր, հատկապես երբ անհրաժեշտ էր բացել կամ փակել մի քանի վարագույր միաժամանակ։ Մեր մասնագետները իրականացրել են ամբողջ համակարգի ավտոմատացում, որի շնորհիվ այժմ հաճախորդը կարող է բացել և փակել յուրաքանչյուր վարագույր առանձին, ինչպես նաև կառավարել բոլոր վարագույրները միաժամանակ՝ մեկ սեղմումով։ Արդյունքում՝ ձեռք է բերվել հարմարավետություն, ճկունություն և ժամանակի խնայողություն։

Նկարներ աշխատանքից