Ռեստորանի ամբողջ լուսավորությունը տեղադրվել է մեր մասնագետների կողմից և միացվել է միասնական ավտոմատ կառավարման համակարգին։ Ամբողջ լուսավորությունը հնարավոր է հեշտությամբ կառավարել առանց ֆիզիկական միջամտության։ Խելացի համակարգը ապահովում է հարմարավետություն, արդյունավետություն և ժամանակակից վերահսկելիություն։ Բացի դրանից խելացի համակարգը նաև հնարավորություն է ընձեռնում ամբողջ լուսավորությունը կառավարել տարբեր խմբերով:

Ռեստորանում առկա գրեթե ամբողջ լուսավորությունը ունի պայծառության կարգավորման հնարավորություն (dimming), ինչը թույլ է տալիս ստեղծել տարբեր մթնոլորտներ՝ ըստ օրվա ժամի, միջոցառման կամ ցանկալի դիզայնի։ Առկա լուսավորության գերազանցող մասը լուսային ուժգնության կարգավորումից բացի ունի նաև գույների փոփոխության հնարավորություն: Այդ նույն լույսերը նաև ունեն զանազան էֆֆեկտներ. Սա հնարավորություն է ընձեռնում ստանալ ռեստորանի ավելի դինամիկ և հարմարեցվող միջավայր։


Ռեստորանի համար նաև ստեղծվել են տարբեր սցենաներ: Օգտագործելով այդ սցենաները ռեստորանի անձնակազմը կարողանում է հեշտությամբ կառավարել ռեստորանի լուսավորությունը: Օրվա կամ միջոցառումների տարբեր պահերին ռեստորանի լուսավորությունը կարգավորվում տվյալ միջավայրին համապատասխան ռեստորանի տարբեր մասերում ստեղծելով հարմարավետ մթնոլորտ:
Նկարներ աշխատանքից